Արմեն Աբազյանն արժանացել է, որ մի քիչ հանգստանա. Փաշինյանը՝ Աբազյանի ազատման մասին

Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերից: Նրա պաշտոնավարման ամբողջ ընթացքը եղել է չափազանց բարդ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին աշխատանքից ազատելու որոշմանը և պատասխանելով հարցին, թե այդ որոշումը կապ ունի՞ գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործողությունների, ինչպես նաև հոգևորականներին առնչվող գրառումների հետ:

«Կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի այդ լարված պայմաններում աշխատելն ԱԱԾ տնօրենի պաշտոնում հեշտ չէ»,- հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։

Related posts

Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել ու հետ շրջվել Սաուդյան Արաբիայի երկնքում. Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել

Իռլանդիայի կարգավորող մարմինը սկսել է հեռարձակման ծառայությունների նոր ռազմավարության վերաբերյալ հանրային խորհրդակցություն

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը