Արմավիր-Գյումրի ճանապարհին «Օպել»-ը բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արտենի-Արագածավան 4-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Ալբերտ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և ինքնավթարի ենթարկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ալբերտ Ս.-ն տեղում մահացել է, որից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Սարգիս Մ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ինքնավթարի ենթարկվաժ Ալբերտ Ս.-ի «Opel»-ին։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան