Արմավիրում քաղաքացին սպառնացել է ցած նետվել աշտարակից

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կանխվել է քաղաքացու (արական սեռի, ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Related posts

Քոլեջների ընդունելության նոր կարգ՝ թվային ձևաչափով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումները