Արմավիրի մարզում գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված Toyota-ին․ կա վիրավոր

Փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ Քարակերտ-Դալարիկ 28 10, 9 Տի կետում, Գյումրի-Երևան 687 համարի գնացքը հարվածել է գծերը  հատած Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Օգսեն Խառատյանի վարած Toyota camry մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ի վարորդը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Բաղրամյանի շտապօգնության կայանի բուժաշխատակիցների կողմից տեղում առաջին բուժօգնություն  է ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է գնացքը վարած անձի ինքությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երբ գնացքը բախվել է Toyota-ին, վերջինս մոտ 15 մ գնացքի գծերից շպրտվել է։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ