Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ պատերազմի ընթացքում իրեն սխալ տեղեկատվություն է տրամադրվել

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Տեղեկատվական միասնական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ պատերազմի ընթացքում իրեն սխալ տեղեկատվություն է տրամադրվել,- այս մասին Հովհաննիսյանն ասաց փետրվարի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ինձ համար Շուշիում շատ բաներ անհասկանալի են: Ամսի (նոյեմբերի- խմբ.) 6-ին ես եղել եմ Շուշիում, ամսի 7-ին, 8-ին և 9-ին իրավիճակը տրամագծորեն մի քանի անգամ կտրուկ փոխվել է Շուշիում՝ ըստ ՊՆ տեղեկությունների»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ուսումնասիրում է պատերազմի առանձին դրվագները, և կան շատ մարտական դրվագներ, որոնք իր համար անհասկանալի են:

Related posts

Թուրքիայի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները

Իմ լիազորություններից մինիմալ անգամ չեմ շեղվել. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազի միջնորդության մասին

ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները