Արթուր Դավթյանը՝ չեմպիոն. մարմնամարզության աշխարհի գավաթ

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությանը դարձել է չեմպիոն:

Հայաստանի հավաքականի կազմում օղակների վարժության եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը: Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում հավաքել էր 14,733 միավոր, Ավետիսյանը՝ 14,666։ Մերդինյանը 14,600 միավոր էր հավաքել նժույգ-թափեր վարժության որակավորման փուլում:

Արթուր Դավթյանն առաջին տեղով էր դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ՝ որակավորման փուլում հավաքելով 15,116 միավոր: Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: Հայաստանի թիմի կազմում Վահագն Դավթյանը Փարիզ-2024-ի ուղեգիր կնվաճի, եթե օղակների վարժության եզրափակչում զբաղեցնի առաջին հորիզոնականը: Նժույգ-թափերի և օղակների եզրափակիչները կկայանան այսօր երեկոյան:

Related posts

Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար

Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին