Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի տարածքային կազմակերպությունում քննարկեցինք մեր առաջիկա անելիքները և ապագայի ծրագրերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ներկայացրեց վերջին երեք տարիներին Արթիկում կատարված աշխատանքները:

Ակնհայտ է, որ 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին: Այս տարի էլ բազմաթիվ համայնքային ծրագրեր են նախանշված»,- գրել է Հարությունյանը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին