Արթիկի քրեական հետախույզները բացահայտեցին թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները հավաստի տվյալներ ունեին, որ Հոռոմ բնակավայրի 9-րդ փողոցի մի բնակիչ նույն համայնքի մշակույթի տան մոտ պահում է թմրամիջոց: Իրացնելով ստացված տվյալները՝ հունվարի 26-ին Հոռոմ բնակավայրում ոստիկանները հայտնաբերեցին նրան, ձերբակալեցին ու տեղափոխեցին բաժին: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակի և փայլաթիթեղի մեջ լցված թմրանյութի նմանվող 2 զանգված՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով:
Դեպքի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
****
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Պակիստանը և Հնդկաստանը հայտնում են զոհերի մասին

Կլինեն հոսանքազրկումներ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են