Արթիկի ոստիկաններն արագ բացահայտեցին բնակարանային գողությունը

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց Վարդաքար գյուղի մի բնակիչ. նոյեմբերի 16-ից տնից բացակայել էր, իսկ օրեր անց վերադառնալով՝ տեսել էր, որ հյուրասենյակի պահարանից բացակայում է ալկոհոլային խմիչքների հավաքածուն:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր և պարզեց, որ տուն էին մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով: Վնասի չափը մոտ 200 հազար դրամի էր:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Վարդաքար գյուղի 35-ամյա մի բնակիչ: Նա խոստովանեց, որ օրեր առաջ ինքն էր ձեռքով խփել-բացել խոհանոցի պատուհանը և գողացել ոգելից խմիչքները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
****
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան