Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր

Աբովյանի, Արթիկի, Սպիտակի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Հրազդանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի տարածաշրջաններում, դեկտեմբերի 6-ի ժամը 20:00-ի դրությամբ, անձրև է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Նշվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Related posts

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բասեն գյուղը 200 տարեկան է