Արեգակի վրա տեղի է ունեցել ամառվա ընթացքում ամենահզոր բռնկnւմը

Նոր հզոր բռնկու է տեղի ունեցել Արեգակի վրա, այն ռեկորդային չի դարձել այս ցիկլում, բայց գերազանցել է բոլոր բռնկումները, որոնք ավելի վաղ տեղի են ունեցել արեգակի վրա այս ամառ։

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։

Նա պարզաբանել է, որ ակտիվությունը նկատելիորեն սկսել է աճել հուլիսի 12-ի սահմաններում։

«Արեգակի վրա պայթյունավտանգ իրադարձությունների հետևանքները, ըստ երևույթին, կդիտվեն մինչև օրվա վերջ։

Այս պահին տեղեկություններ չկան արեգակնային զանգվածների արտանետումների մասին դեպի Երկիր։

Սակայն պայթյունի կենտրոնի գտնվելու վայրը չի բացառում այդ հնարավորությունը։

Երկրի համար հնարավոր հետեւանքների մասին ճշգրիտ տեղեկատվություն կհայտնվի մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է Բոգաչովը։

Related posts

ԱԱԾ-ն մեր պետության լինելության և անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկն է. վարչապետ

Բժիշկ-ռադիոլոգի կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի. նախաքննությունն ավարտվել է

Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել ՀՀ-ն, հաջողությամբ չեզոքացված են. վարչապետ