Արգավանդում տղամարդը կացնով հարվածել ու կտրել է քնած որդու մատները

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է:

 

Դեպքի վայր՝ Արգավանդ գյուղի տներից մեկն է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: 40-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ 76-ամյա սկեսրայրը, առանց հիմնավոր պատճառի, կացնով հարվածել և կտրել է 40-ամյա որդու, ով այդ պահին քնած է եղել, ձեռքի երկու մատները, այնուհետև կացնի բութ մասով հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

 

Ըստ բժշկի տեղեկանքի՝ 40-ամյա տղամարդն ի վիճակի չէ հաղորդում տալու:

76-ամյա տղամարդը տարվել է ոստիկանության Մասիսի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Related posts

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը

Լրացուցիչ հրատապ աջակցություն՝ ԼՂ- ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները