Արարատ Միրզոյանի տեղեկություններով՝ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է ՀՀ-ում իր առաքելության ժամկետի երկարաձգումը

Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է Հայաստանում տեղակայված քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու հարցը։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը, վստահաբար, զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է ԵՄ որոշմամբ և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։ Որքանով ես եմ տեղեկացված, Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ մանդատի երկարաձգման հարցը։ Կարող եմ ասել մեր տեսանկյունը, որ քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված Խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ մենք չունենք առաջ գնացող (եթե չասեմ ավարտված) սահմանազատման գործընթաց, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և, ըստ այդմ էլ, ունենք չեզոք երրորդ կողմի կարիք՝ օբյեկտիվ գնահատական ստանալու համար»,- ընդգծեց Միրզոյանը։

Related posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ