Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում. Կուլեբա

Դուբրովնիկի ֆորումի շրջանակում կայացել է Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Դմիտրո Կուլեբայի հանդիպումը: Այդ մասին Կուլեբան գրել է X-ի իր էջում.

«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում։

Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու համար և իմ գործընկերոջը տեղեկացրի Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանն ուղղված «Խաղաղության բանաձևի» իրականացման հետագա աշխատանքի մասին»,- նշել է Կուլեբան:

Ուկրաինայի արտգործնախարարը նշել է նաև, որ Արարատ Միրզոյանի հետ կենտրոնացել են երկկողմ կապերի ու միջազգային համագործակցության խորացման ուղիների վրա՝ հատկապես ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության լույսի ներքո:

Related posts

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն

Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում