Արարատ Միրզոյանը ցավակցել է Բարտինի ածխահանքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան իր էջում ցավակցել է Բարտինում ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին` գրառման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։

«Անկեղծ ցավակցությունս բոլոր նրանց, ովքեր Բարտինի ածխահանքի վթարի ժամանակ կորցրել են հարազատներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նա։

Վերջին տվյալի համաձայն՝ զոհերի թիվը հասել է 41-ի։

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր