Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և վերջին զարգացումներին։

 

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել