Արարատ լեռան վրա իրանցի լեռնագնացի դի է հայտնաբերվել

Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է իրանցի լեռնագնացի մահվան մասին:

Հաղորդագրության համաձայն, 3 իրանցի լեռնագնաց հունիսի 14-ի առավոտյան սկսել էին մագլցել Արարատ լեռը, իսկ գագաթին հասնելուց հետո՝ վերադարձի ընթացքում նրանցից մեկը սայթաքել է և ընկնելու արդյունքում մահացել:

Այլ լեռնագնացներից ստացված ահազանգի հիման վրա AFAD-ը որոնողափրկարարական աշխատանքներ է մեկնարկել, ինչի արդյունքում էլ միայն 5 օր անց՝ հունիսի 19-ին է հայտնաբերվել ծագումով իրանցի Էքբեր Հելիլի դին:

Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները 5 օր են տևել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել