Արավուսից ոչխար գողացող ադրբեջшնցիները 5-ն են եղել, մեկը՝ զինվшծ. ոչխարների տերը մանրամասներ է ներկայացրել

Արավուսի բնակիչ Արմեն Ջհանգիրյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ադրբեջանցիները գողացել են իրեն պատկանող ոչխարները, այդ պահին հոտը արածեցրել է իր 16-ամյա որդին, մոտեցել են 5 ադրբեջանցի, որոնցից մեկը՝ զինված, և հափշտակել մոտ 270 ոչխար:

«16 տարեկան տղաս է եղել ոչխարների մոտ։ Ադրբեջանցիները հարձակվել են, ոչխարի հոտը կիսել և կեսից շատը տարել։ Տղաս ձիով է եղել, մի քանի ոչխար փախցրել է։ Գյուղը սահման է, սահմանի մոտ է արոտը, այդ ճանապարհին էլ հարձակվել են ադրբեջանցիները»,- մանրամասնեց ոչխարների տերը։

Արմեն Ջհանգիրյանն ընտանիքի ապրուստը հոգում է անասնապահության միջոցով, ոչխարից ստացած եկամուտով է օրվա հացը վաստակում։ Ասում է՝ վնասի չափն ահռելի է։

«Երեկոյան գոմ մտնելիս կհաշվեմ, թե քանի ոչխար են ադրբեջանցիները հափշտակել, դրանց գառները սաղ սատկելու են։ Խնդիրն այն է, որ պարտքով ու վարկերով էի ոչխարներին առել»,- նեղսրտեց արավուսցին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Tert.am-ին հաստատել էր ոչխարների գողության փաստը.

«Կա նման բան, այդ մասով աշխատանքներ են տարվում։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել, տեղս հարմար չի», – նշեց Ղուլունցը։

Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը