Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից, քննարկվել են 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով բռնագաղթված քաղաքացիների, գերիների և այլ քաղաքացիների իրավունքների նկատմամբ թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը և դրանց իրավական հետևանքները: Պայմանավորվածություն է ձեռքբերվել վերոնշյալ խնդիրների վերհանման և դրանց պատշաճ քննության կազմակերպման ուղղությամբ սերտորեն համագործակցել ԱՀ լիազոր պետական մարմինների հետ:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է