Ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 12-ին, ժամը 13:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող բենզագազալցակայանից պայթյունի ձայն է լսվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գրիբոյեդով փողոցում՝ ավտոտնակում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։34-ին: Ավտոտնակում այրվել են 7 անվադող, էլեկտրական մալուխ (մոտ 5 գմ), փլուզվել է պատը (մոտ 20 քմ) և մասնակի վնասվել մոնոլիտե առաստաղը։

Related posts

Ահազանգ՝ Շիրակ օդանավակայանում ռումբի մասին․ դեպքի վայրում են ոստիկանները

Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ

Վարչապետն ու ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր