Ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. կան զոհ և վիրավորներ

Հունվարի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 08։10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են VAZ 2107 և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վիրավորների մի մասին տեղափոխել են շտապօգնության մեքենայով, մի մասին էլ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

 

Related posts

Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն

Կհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք