Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

Օգոստոսի 4-ին, ժամը 12։50-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ տեխնիկական սպասարկում իրականացնող գնացքը բախվել է ավտոմեքենային։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են տեխնիկական սպասարկում իրականացնող գնացքը և «Audi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Խ․, ծնված 1992 թ․)․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Related posts

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

«Դավաճա՛ն սրիկաներ, ձեր հորինած Վասակ Սյունու ճակատագրին երանի եք տալու»․ Սուրեն Պապիկյան

Ցավ եմ ապրում, որ իմ հարգելի դասախոս-ուսուցիչները ստորագրում են Խորհրդի շինծու և կեղծ հայտարարության տակ․ Արայիկ Հարությունյան