Ավտովթար Ռոստովի մարզում . զոհերն ու տուժածը ՀՀ քաղաքացիներ են

Հուլիսի 23-ին` ժամը 21։10-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև Կուրգան-Մալոկիրսանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով երկու ուղևոր տեղում մահացել է (Գ. Գ., ծնված 2015 թ. և Գ. Կ., ծնված 1979 թ․), իսկ Ա. Գ.-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է Ռոստով քաղաքի ԲԿ։

Զոհերն ու տուժածը ՀՀ քաղաքացիներ են:

Related posts

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները

2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով