Ավտովթար Գյումրիում. կան տուժածներ

Մարտի 12-ին, ժամը 20։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում՝ ավտոշուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1989 թ․) և «Terios kid» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Terios kid» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․ Պ․-ն (ծնված 1946 թ.) և Ա․ Պ․-ն (ծնված 1968 թ.) տեղափոխվել են «Գյումրի ԲԿ»: Բժիշկները Ա. Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ն․ Պ․-ն և Ա․ Պ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները փակել գազի բալոնների փականները և ուղղել «Terios kid» մակնիշի ավտոմեքենան:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում