Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 14:36-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Հ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ուղևորը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Արտյոմ Հ․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները մյուս ուղևոր Դավիթ Ա․-ին (ծնված 1961 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան