Ավտովթարի հետևանքով տուժել է 3 մարդ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 24-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Բենիամին Հ․), «Skania» (վարորդ՝ Հովհաննես Ա․, ծնված 1981 թ․) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Արտուշ Ա․, ծնված 1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

«ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արթուր Բ․-ն (ծնված 1983 թ․) և Արմեն Ա․-ն (ծնված 1991 թ․) ևս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են