Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կան տուժածներ

Մարտի 18-ին՝ ժամը 01։12-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մարմարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարմարիկ գետի սկզբնամասում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Գ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել Մարմարիկ գետում. կան տուժածներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը