Ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը, կան զոհեր

Հունիսի 8-ին՝ ժամը 22:19-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին Mitsubishi մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1954 թ․) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։

Ջրասուզակն ավտոմեքենայի խցիկից դուրս է բերել Լ. Մ.-ի (ծնված 2016 թ․) և Հ. Հ.-ի (ծնված 1963 թ․) դիերը. ջրափրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել գետից։

Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Related posts

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ՆԳՆ

Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց 9 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

Թուրքիայում շարունակվում են սիրիացի միգրանտներին արտաքսելու պահանջով ցույցերը