Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա

Նախ բռնվել էր թմրամոլը: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղափոխված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամին: Շատ ավելի բարդ ու երկարատև աշխատանք պահանջեց թմրանյութն իրացնողին հայտնաբերելու գործը: Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օրեր տևած ծավալուն միջոցառումների արդյունքում ձերբակալվեցին մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 25-ամյա և Ֆուչիկի փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդիկ, որոնք վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն:

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի հետքերով ապակյա գլանակ ու կաթուցիչ, ինչպես նաև մեթամֆետամինի զանգվածներ:

Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև Ֆուչիկի փողոցի 29-ամյա բնակչի ավտոմեքենան. բեռնախցիկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա:

Երիտասարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան