Ավստրիական նավթագազային ընկերությունը օրգանական քլորիդով աղտոտում է հայտնաբերել ադրբեջանական նավթում

Ավստրիական նավթագազային ընկերությունն օրգանական քլորիդով աղտոտում է հայտնաբերել ադրբեջանական նավթի վերջին խմբաքանակներում՝ նախքան դրանք կուղարկվեին նավթավերամշակման գործարան:

Ընկերությունից հայտնել են, որ աշխատում են այլ աղբյուրներից այլընտրանքային հում նավթ գտնելու ուղղությամբ՝ վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

Աղտոտված նավթը եվրոպական երկրներ է հասել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Եվրոպա է մատակարարել օրգանական քլորիդներ պարունակող նավթ: Այդ մասնիկները կարող են վնասել նավթավերամշակման գործարանի սարքավորումները: British Petroleum ընկերությունը հայտնել էր, որ տեղյակ է Ադրբեջանից մատակարարվող աղտոտված նավթի հետ կապված հնարավոր խնդիրների մասին:

Related posts

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի գարի և ցորեն

Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից