Ավետ Պողոսյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց՝ 66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:

Բաբայանը հիշեցրեց՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Պողոսյանի թեկնածությունը:

«ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Քվեատուփում առկա էր 66 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ավետ Պողոսյան՝ կողմ՝ 66, դեմ՝ 0»,- հայտնեց Նարեկ Բաբայանը:

«Որոշումն ընդունվել է, պարո՛ն Պողոսյան, շնորհավորում ենք: Ի գործ»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Related posts

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico