Ավելի քան 210 կորած հայ զինծառայողի մասին հաղորդագրություն է եկել թեժ գծին․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը 214 հաղորդագրություն է ստացել կորած հայ զինծառայողների մասին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Մասնագետները ստուգել, մշակել ու խաղաղապահ գործողության կառավարման կենտրոնի որոնողական խմբերին են փոխանցել 186 զինծառայողների տվյալները։ Քառասունհինգ քաղաքացու հեռախոսով հոգեբանական օգնություն է ցուցաբերվել, ինը շնորհակալական արձագանք է ստացվել կորածների որոնման հարցում օգնելու համար։

Այս պահին ավելի քան 1900 մարդ դիմել են կորած ազգականների, ունեցվածքի վերադարձի ու այլ հարցերով։

 

Related posts

ՑԱՀԱԼ-ը հարվածել է Գազայի հատվածին․ զոհվել է մի քանի տասնյակ պաղեստինցի

Պեկինում Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

Բախումներ չեն լինելու. վարչապետ