Ավարտվել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող 10 քաղաքական ուժի գրանցումը

Թիվ 31 ՏԸՀ համապատասխան որոշմամբ այսօր գրանցվել են հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու Տիմ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած 3 դաշինք եւ 7 կուսակցություն :Ինչպես տեղեկացրել է 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը, որոշ տեխնիկական թերություններ իրենց կողմից հայտնաբերվել են քաղաքական ուժերի ներկայացրած փաստաթղթերում, բայց դրանք լրացվել ու շտկվել են : Թեեւ քաղաքական ուժերի ու նրանց համամասնական ցուցակներով ներկայացված ավագանու թեկնածուների գրանցման գործընթացի վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն էր, բայց հանձնաժողովի անդամները, թերությունների բացակայության պատճառով առարկություններ չեն ունեցել եւ 10 քաղաքական ուժի գրանցումն այսօր են ավարտել:Իսկ արդեն սեպտեմբերի 18-ին ժամը 11:00-ին վիճակահանության եղանակով կորոշվի կուսակցությունների եւ դաշինքների հերթական համարը քվեաթերթիկում:

 

 

Related posts

Թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է․ Բադալյան

Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է

Լավրովը ժամանել է Բաքու