Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբն Ասկերանի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում: Տուժածներ չկան։ Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:

«Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։ Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթաց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր