Ասկերանի շրջանում հայտնաբերվել են «Սմերչի» հրթիռակասետային ռումբեր և այլ զինատեսակներ. զինամթերքը կվնասազերծվի

Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

«ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:

Related posts

Հանրապետության մի շարք մարզերում սպասվում է ցրտահարություն․ ջերմաստիճանը կնվազի

Տարիքը խոչընդոտ չէ. ուսուցիչները մրցեցին մարզական հարթակում

Փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում