Առցանց ուսուցում ՝ միտված ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիա հարթակի կողմից Գյումրիում իրականացված ծրագրի ամփոփումը։ Կազմակերպիչների խոսքերով՝ «Քան» ակադեմիան առցանց անվճար ուսուցման թիվ 1 հարթակն է , որն աշխարհի ավելի քան 190 երկրներում 60-ից ավելի լեզուներով տեղայնացնում է առցանց ուսուցում: Ծրագրի շրջանակներում Գյումրու հանրակրթական դպրոցներում բնական եւ ճշգրիտ գիտությունների առարկաներ դասավանդող 40 ուսուցիչների եւ 900-ից ավելի աշակերտների համար կազմակերպվել էր դասընթացների շարք, իսկ «Քան» ակադեմիայի առցանց ռեսուրսների հարթակը համալրվել է քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա առարկաների նոր տեսանյութերով։ Ծրագիրը նպատակ ունի ակտիվացնել ինքնակրթությունը՝ որակյալ կրթական ծրագրերի միջոցով:

Related posts

Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ

Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը

Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան