«Առողջ եմ, հլը դեղ չեմ խմել». Ազգանուշ տատը նշում է 95-ամյակը

Ծնողների կորուստ, ծանր մանկություն, փոխարենը՝ աշխատանքային եռուն տարիներ. լավ ու վատ օրեր է ապրել Ազգանուշ տատը՝ մինչեւ հասել է 95-ամյակ: Այսօր հարազատներ կողքին չկան, բայց հարազատների պես են դարձել «Վորտիկ Գյուլբենկյան» ծերերի խնամքի կենտրոնի աշխատակիցները, որ տոնում են հաստատության ամենատարեց շահառուի տարեդարձը: Մանուկ հասակում Ազգանուշը կորցրեց ծնողներին՝ հորը սպանեցին, մոր մասին հիշողություններն աղոտ են: Հետո ճակատագիրը երիտասարդ աղջկան տարբեր ուղղություններով տարավ: «Լավ պարում էի, անուշ ձայն ունեի». հիշում է Ազգանուշ տատը, բայց Հայաստանում ու դրանից դուրս կրթություն ստանալուց հետո շինարարության որակի պատասխանատու դարձավ՝ լավ մասնագետ: Շենքերը, որ կառուցվել են իր վերահսկողությամբ, ավերիչ երկրաշարժն անգամ չքանդեց:

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան