Առկա են թափուր հաստիքներ ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների համար

Առողջապահական համակարգում առկա են թափուր հաստիքներ, որոնց համար կարող են դիմել Արցախից  բռնի տեղահանված բուժաշխատողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում։

Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վեր հանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը։

Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանված մեր հայրենակիցները հարցերի դեպքում կարող են դիմել նաև Առողջապահության ազգային ինստիտուտ, որտեղ նաև անվճար խորհրդատվություն է տրամադրվում»,– տեղեկացնում են նախարարությունից:

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կարող…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Понедельник, 2 октября 2023 г.

Related posts

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա

Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է