Առեղծվածային հրդեհ ու մոխրացած ապագա. Սարգսյանները կմնան դրսու՞մ

Սարգսյանների տնակն է կամ այն, ինչ մնացել է առեղծվածային հրդեհից հետո. տիկին Քնարիկը պատմում է, թե ինչպիսին էր տնակը դեռ օրեր առաջ: 2021թ. փետրվարի 22-ը Սարգսյանների ընտանիքի համար մոխրագույնով է ներկվել: Այդ օրը նրանց կիսաքարաշեն տնակն այրվել է, ծխի տհաճ հոտ ու մոխրացած գույք՝ ահա այն, ինչ մնացել է նրանց տնակից: Հիմա էլ, անգամ մարզպետարանի առաջարկն ընդունելուց հետո էլ 6-ամսյա Կոլյան ու ծնողները կմնան բախտի քմահաճույքին: Որպես ՀՀ քաղաքացի փոքրիկն ունի իրավունք՝ ապահով ու բարեկեցիկ կյանքով ապրելու, բայց ապագան մշուշոտ ու մոխրացած է իրեց տնակի նման, տարիներ հետո որպես զինվոր պաշտպանելու է հայրենիքը մինչդեռ, ըստ տիկի Քնարիկի, պետությունը նվազագույն պայմաններ մինչ օրս չի կարող ապահովել Կոլյայի համար:«Այսօր» լրատվականը խնդրի պարզաբանման համար դիմեց Գյումրու համյանքապետարան, որտեղից էլ պատասխանեցին՝ 2020թ. հուլիսի 17-ին տեղացած հորդառատ անձրեւից հետո համայնքապետարանի ստեղծած համապատասխան հանձնաժողովը որոշում է կայացրել ընտանիքին հատկացնել մեկսենյականոց սոցիալական բնակարան, որից հրաժարվել են, իսկ հրդեհից հետո աջակցելու դիմումին, ինչպես նշեցինք, գրավոր արդեն պատասխանել են, ավագանու հաջորդ նիստում էլ կքննարկվի Սարգսյաններին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան