Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական փորձաքննություն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տեսաձայնագրման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ կատարվելու են գրավոր խոսքի դատալեզվաբանական փորձաքննությունները։ Փորձաքննության այս տեսակն իր մասնագիտական առանձնահատկություններով արդիական է և ունի մեծ պահանջարկ։

Այս փորձաքննությունը լեզվաբան-փորձագետին հնարավորություն կտա հետազոտել փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը, ամրագրել լեզվաբանական հատկանիշներ, լեզվաբանական կայուն համակցություններ, առանձնահատկություններ, իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավոր պատասխաններ և այդ ամենի արդյունքում ձևակերպել ու տալ փորձագետի եզրակացություն։

Փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը լեզվաբանական հետազոտության ենթարկելիս հաշվի են առնվում լեզվաբանության բոլոր բաժինները՝ հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն, քերականություն, ոճագիտություն և այլն։

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան