Առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 33 մլրդ դրամի շահաբաժին է ստացել. վարչապետ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Մենք 2021 թվականին և այս պահի դրությամբ՝ ՀՀ Կառավարությունը, այսինքն` ժողովուրդը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերն է, այդ բաժնեմասը արժի մի քանի տասնյակ միլիարդ դրամ, սա փաստ է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես 2023 թվականին մի վիճակագրություն ներկայացրի, ասացի, որ 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին իրար հետ վերցրած. դրանից 7 մլրդ ավելի հարկ է վճարել: Խոսքը 124 մլրդ դրամի մասին է»,- նշեց վարչապետը:

«Այս տարի ԶՊՄԿ-ն ոչ միայն ՀՀ ամենամեծ հարկատուն է 94 մլրդ հարկի ձևով, այլև առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն շահաբաժին է ստացել որպես սեփականատեր 33 մլրդ դրամի:

Տեղի ունեցավ շատ ավելի կարևոր մի բան, ստեղծվեց օրենսդրական իրավական լեգիտիմ համակարգ, որը դեռ աշխատելու է այնքան, մինչև բոլոր այդ հարցերը փակվեն: Այդ համակարգը գործելու է միշտ: Ցանկացած մեկը ցանկացած պահի, եթե ժողովրդից գողանա, պետք է իմանա, որ առնվազն գալու է այդ օրը, որ իրենից հետ են վերցնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին