Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 10-15-ը Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է