Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Երևան քաղաքում հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, oգոստոսի 1-4-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Related posts

Մեր ըմբիշները կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը