Առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել հետվճարի միջոցառումը․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերով անկանխիկ եղանակով կատարված գործարքներից 20% (առավելագույնը 10 000 դրամ) հետվճար տրամադրելու միջոցառումը՝ պահպանելով գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվել է 572,590 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է շուրջ 8,150 դրամ։

Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով՝ ՊՈՍ-տերմինալներով գործարքներ կատարելու դեպքում։

Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարելի է ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ։

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը