Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր

Գործադիրը որոշել է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։

Օրինագծով առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ որպես աշխատանքային օր։

Ըստ հիմնավորման՝ Հանրային ծառայողի օրվա սահմանմամբ նպատակ է դրվում ընդգծել, որ անկախ հանրային ծառայության տեսակից կամ զբաղեցվող պաշտոնից՝ բոլոր հանրային ծառայողները մասնակցում են հանրային շահի պաշտպանության, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման ընդհանուր առաքելության իրականացմանը։

Ակնկալվում է նաև բարելավել հանրային ծառայողների նկատմամբ հասարակական ընկալումը, բարձրացնել հանրային ծառայության ճանաչելիությունն ու հեղինակությունը և ոգեշնչել հանրային ծառայողների նոր սերնդի ձևավորումը։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ