Ապօրինի շինարարությունից մինչև ձգձգվող սուբվենցիոն ծրագրեր

Հունվար ամսին, օրենսդրական փոփոխության համաձայն, համայնքներում ցանկացած ապօրինի, ինքնակամ շինություն ենթակա է քանդման, եւ հիմա քաղաքում այդպիսի տարածքներ կան: Սա նախօրեին Գյումրու համայնքապետարանում իրականցված խորհրդակցության թեմաներից մեկն էր: Թե՛ Շիրակի մարզպետը, թե՛ Գյումրու համայնքապետը կարեւորեցին բռնազավթված տարածքները համայնքին վերադարձնելու հարցը:  Այս տարի պետական բյուջեով 14 մլրդ դրամի ծրագիր է նախատեսվում Գյումրիում իրականացնել, դրանց մի մասն արդեն մեկնարկել է, մյուսները դեռ հետաձգվում են. նշեց Շիրակի մարզպետը: Օրինակ, կենտրոնական հրապարակի ասֆալտապատումից հետո ավարտական ակտ չկա: Քաղաքում՝ այդ թվում կենտրոնական հատվածներում, լուսավորության խնդիր կա, որի լուծումը կարող է նպաստել նաեւ զբոսաշրջային ոլորտի առավել ակտիվացմանը:

Related posts

Տնակային խնդիրները՝ դեռ չլուծված

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ