Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնում

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Օգոստոսի 7-ին Ճամբարակ քաղաքի 48-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է ներկայացել «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփ, գնդացրի 5 փամփուշտ և «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով։ Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ