Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված:

Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։

Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Պարոնյան փողոցում, ձերբակալվել և իր «Կիա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տղամարդու, մեթամֆետամին և մարիխուանա են:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 47-ամյա տղամարդու բնակարանում։

Հայտնաբերվել են 4,64 գրամ մեթամֆետամինի և 12,26 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:

Քրեական վարույթը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան