Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, մեր դպրոցների մասնակցությամբ արշավներ և այլ միջոցառումներ են լինելու. ԿԳՄՍ նախարար

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Այդ առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չէ, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։

Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղից էլ կքայլենք դեպի Բարձրաքաշ վանական համալիր, որի վերականգնումը, ի դեպ, նախատեսված է պետական բյուջեով»,- գրել է Անդրեասյանը:

Related posts

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը