Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
- շինարարություն՝ 24.7%,
- արդյունաբերություն՝ 11.7%,
- ծառայություններ՝ 9.1%,
- առևտրի շրջանառություն՝ 0.1%։
2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 13.8%-ով. արտահանումը նվազել է 25.9%-ով, իսկ ներմուծումը՝ 5.8%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.3%: